Դավթյանի գլխավորությամբ քննարկվել են զինվորական կարգապահության վիճակի բարելավման ուղիները

Արտակ Դավթյանի գլխավորությամբ քննարկվել են զինվորական կարգապահության վիճակի բարելավման ուղիները
Գեներալ–լեյտենանտը նշել է, որ հավաքներ են անցկացվելու նաև զորամիավորումներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են զորամիավորումների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ԶՈւ հոգևոր առաջնորդն ու գնդերեցները, սպա-իրավաբաններն ու սպա-հոգեբանները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ներկայացված զեկույցներում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Ամուր նյարդեր են պետք. Փաշինյանն անդրադարձավ սահմանային միջադեպերին
ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։
Նա ընդգծել է, որ նման հավաքներ անցկացվելու են նաև զորամիավորումներում զորքերում կարգապահության վիճակի բարելավման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով:
Անգամ ԱԹՍ–ով դժվար է խոցել. հայ ինժեներների ռոբոտ–զինվորը 4 տարի սպասում է արտադրության