ԱԺ–ն քննարկում է 44-օրյա պատերազմում զոհվածների ժառանգության ընդունման կարգը

Սաղավարտ
Զոհված կամ ինքնությունը չպարզված անձանց հարազատները խնդիրներ են ունենում ժառանգություն ընդունելու հարցում, քանի որ օրենքով սահմանված ժամկետներն անցնում են ու սկսվում են դատական քաշքշուկները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն առաջարկում են պարզեցնել 44-օրյա պատերազմում զոհված և ինքնությունը չպարզված անձանց ժառանգության ընդունման կարգը։
Զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով
Պատգամավոր Լենա Նազարյանը նկատեց, որ ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, սակայն այն դեպքում, երբ անձը մահացել է կոնկրետ հայտնի ժամանակահատվածում (պատերազմ, աղետ) և վեց ամսվա ընթացքում անձի ինքնությունը չի պարզվել, ժառանգություն ընդունելը դառնում է շատ բարդ:

«Այս խնդրին ՀՀ քաղաքացիները բախվել են 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, երբ զոհվածների ինքնությունը չի պարզվել: Խնդրին լուծում է առաջարկվում այսպես՝ եթե քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման պահը համարել ոչ թե մահվան, այլ մահվան պետական գրանցման օրը», – նշեց Նազարյանը:

Պատգամավորը հավելեց, որ այս լուծումը չի տարածվելու այն դեպքերի վրա, երբ արդեն իսկ կա ժառանգություն ընդունելու կամ ժառանգական վկայագիր ստանալու` նոտարին ուղղված դիմումը։
Զոհված ու անհետ կորած 16 զինվորի ընտանիքներ փոխհատուցում չեն ստացել. պատճառն օրենքի բացն է
Հարցի քննարկման համար սահմանվել է 24–ժամյա ռեժիմ։
Սուրբծննդյան նվերը․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով` արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ճշտված թիվը 3788 է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Հայ գերիների անհետացումների ու սպանությունների վերաբերյալ նոր գործեր են ներկայացվել ՄԻԵԴ