Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է՝ քանի մարդ է պատվաստվել Հայաստանում

Մեկ շաբաթում պատվաստված քաղաքացիների թիվն ավելացել է 67011-ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 մլն 761 հազար 529 պատվաստում: Մեկ շաբաթում պատվաստված քաղաքացիների թիվն ավելացել է 67011-ով։
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի դրությամբ առաջին դեղաչափով կատարվել է 973 հազար 944 (+21131), իսկ երկրորդ դեղաչափով՝ 784 հազար 849 պատվաստում (+44 360):
Բժիշկը պարզաբանել է` ինչ սկզբունքով է աշխատում COVID-19-ի դեմ նազալային պատվաստանյութը
Խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի (+1520):
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։
Մոտ օրերս սպասվում է Pfizer ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակի ներմուծումը Հայաստան։