Արմեն Սարգսյանն ԱՄԷ–ում հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության տնօրենի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքին (17 հունվարի, 2022թ)․ ԱՄԷ
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլընտրանքային էներգետիկայի ու այլ ոլորտներում ծավալուն ներդրումներ կատարելու հնարավորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքին (17 հունվարի, 2022թ)․ ԱՄԷ
Սարգսյանը երախտագիտություն է հայտնել «Մուբադալա» ներդրումային ընկերության մասնաճյուղ հանդիսացող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ընդհանուր առմամբ 400 ՄՎտ ծավալով նախագծերի իրականացման պատրաստակամության համար: Նախագահը բարձր է գնահատել «Այգ-1» ծրագրի իրականացման շուրջ «Մասդար» ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլընտրանքային էներգետիկայի ու այլ ոլորտներում ծավալուն ներդրումներ կատարելու հնարավորությունները: ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տնտեսական այլ ոլորտներում ևս ԱՄէ ընկերությունների հնարավոր ներկայությամբ և պատրաստ է երկարատև համագործակցության:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Մուբադալա» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքին (17 հունվարի, 2022թ)․ ԱՄԷ
«Mubadala Investment Company»-ն խոշոր ներդրումային ընկերություն է, որը կառավարում է ակտիվների և ներդրումների բազմազան պորտֆել Արաբական Միացյալ Էմիրություններում և արտերկրում: Ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում և ներդրումներ կատարում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում և ներկայացված է աշխարհի 50-ից ավելի երկրներում։ «Մուբադալայի» կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է 243 ԱՄՆ միլիարդ դոլար, գլխամասային գրասենյակը Աբու Դաբիում է: «Մուբադալան» գրասենյակներ ունի նաև Լոնդոնում, Ռիո դե Ժանեյրոյում, Մոսկվայում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում և Պեկինում:
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել աշխատանքային այցով։
Wizz Air-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան. Սարգսյանը պայմանավորվել է