Ռուսաստանի ու Իրանի նախագահները Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն

Երկու երկրների ղեկավարները դեռևս անցյալ տարվա նոյեմբերի կեսերին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի առաջնորդ Իբրահիմ Ռայիսիի հետ։ Այդ մասին այսօր հաղորդել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:
Նշվում է, որ 2021–ի նոյեմբերի կեսերին Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
Ռուսաստանը կզարգացնի ռազմական համագործակցությունն Իրանի հետ. Շոյգու
Կողմերը քննարկել են երկարաժամկետ համագործակցության մասին նոր փաստաթղթի նախապատրաստումը, համատեղ խոշոր ներդրումային նախագծերի իրականացումը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերսկսման գործընթացը:
Իրանի ու Ռուսաստանի ՌԾՈւ համատեղ զորավարժությունները` Հնդկական օվկիանոսում