ՌԴ–ի դեմ ԱՄՆ–ի նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել հարաբերությունների խզման. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նոր սահմանափակող միջոցների սահմանումը Վաշինգտոնի «մեծ սխալը» կլինի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները, որոնք ներառում են նաև սահմանափակող միջոցներ Ռուսաստանի ղեկավարության անդամների նկատմամբ, կարող են հանգեցնել երկրների միջև հարաբերությունների խզմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նման կարգի հնարավոր պատժամիջոցները կարող են հանգեցնել մեր երկրների միջև հարաբերությունների դադարեցմանը, ինչը չի բխում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից», - ասել է Պեսկովը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ նոր սահմանափակող միջոցների սահմանումը Վաշինգտոնի կողմից «մեծ սխալ» կլինի:
Նյարդային պոռթկում է. Լավրովը` նոր պատժամիջոցների առաջարկի մասին
Այդ կապակցությամբ Պեսկովը պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչներին հարց է ուղղել՝ արդյո՞ք նրանք կարող են «հիշել իրավիճակի թեկուզ մի օրինակ, երբ պատժամիջոցներն օգնել են լուծել իրենց խնդիրը»։
ՌԴ–ի վրա ճնշում գործադրելու անիմաստ փորձ է. Պեսկովը՝ ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցների մասին
Հիշեցնենք, որ իշխող Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ սենատորները օրինագիծ են ներկայացրել, որով նախատեսվում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության առանցքային ճյուղերի, պետական պարտքի և պետության առաջին դեմքերի դեմ: