ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է։ Տեղեկությունը փոխանցել են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից, հայտնում է ՀՀ ԱԻՆ–ը։
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` Լարսը կցորդիչով ավտոմեքենաների համար փակվել էր մի քանի օր առաջ` Հունվարի 12–ին։ Այլ տեսակների ավտոմեքենաների համար այն բաց էր և շարունակում է աշխատել։