Լարսն արդեն բաց է նաև բեռնատարների համար. ի՞նչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին

Գեղարքունիք. արխիվային լուսանկար
Սյունիքի մարզում ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, նաև ձյուն է տեղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը։ Նշենք, որ այսօր առավոտյան տարածված հաղորդագրության համաձայն՝ Լարսը փակ էր բեռնատարների համար։
Լարսը բեռնատարների համար փակ է
Հավելենք, որ 19։00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մասնավորապես, ԱԻՆ տեղեկություններով, փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

«Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղ-տեղ առկա է մերկասառույց Արթիկ-Ալագյազ, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին։ Սյունիքի ճանապարհներին ոչ միայն տեղ-տեղ առկա է մերկասառույց, այլև տեղում է ձյուն, բացառությամբ Սիսիան քաղաքի։
Բեռնատարներն այլևս Լարսում չեն մնա. հայտնի է` երբ կավարտվի նոր ճանապարհի շինարարությունը
Արտակարդ իրավիճակների նախարարությունից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։