ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզում` Կապան-Քաջարան ավտոճանապարհին, մեքենա է գլորվել ձորը. կա 4 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 16-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլորվել ձորը (մոտ 30 մ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և 1 ուղևոր հոսպիտալացվել են Կապանի ԲԿ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և 1 ուղևոր հոսպիտալացվել են Կապանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ: