ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Իրաքում թուրքական ռազմակայանը, որը գտնվում է Մոսուլից ոչ հեռու, հրթիռակոծության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է RT-ն ՝ վկայակոչելով Shafaq գործակալությանը։
Նշվում է, որ սա 2 օրում արդեն երկրորդ հարձակումն է։ Աղբյուրի համաձայն՝ հրթիռային հարվածը հասցվել է «Զիլիքան» ռազմակայանին, իսկ թուրքական հրետանին «արձագանքել է պատասխան կրակով»։
Դեկտեմբերին հաղորդվել էր, որ Բաղդադի արևելքում գտնվող «կանաչ գոտում», որտեղ գտնվում են կառավարության և արտասահմանյան նախարարությունների շենքերը, հրթիռային հարձակում է գրանցվել: