Երբ բնազդն օգնում է գոյատևել. սարյակների զարմանալի «օդային շոուն»` լուսանկարներում

Sputnik Արմենիան ներկայացնում է ֆոտոշարք, որտեղ կարող եք տեսնել` ինչպիսի պատկերներ են օդում հանպատրաստից ձևավորում չվող թռչունները։
Sputnik
1 / 10

Մուրմուրացիան ամբողջությամբ ուսումնասիրված թեմա չէ, սակայն գիտնականների մեծ մասը կարծում է, որ այդպես թռչունները փորձում են պաշտպանվել թռիչքների ժամանակ:

2 / 10

Սարյակները Իսրայելական Բեեր Շևա քաղաքի մոտակայքում։

3 / 10

Վտանգի պահին սարյակները հավաքվում ու հսկայական կենդանու են նմանվում։

4 / 10

Թռչյունների արագությունը վտանգ զգալիս կարող է հասնել մինչև 40 կմ/ժ–ի։

5 / 10

Սարյակները լողանում են անձրևաջրում Բեեր Շևա քաղաքի մոտակայքում. Իսրայել։

6 / 10

Սարյակների զարմանալի առանձնահատկություններից մեկը՝ «օդային շոուն»։

7 / 10

Թռչունների մի մասը ձմեռը կանցկացնի Իսրայելում, մյուս մասը կշարունակի ճամփորդությունը։

8 / 10

Անցյալ դարի 80-ականների վերջին համակարգչային մոդելավորման շնորհիվ գիտնականները պարզել են, որ սարյակներին պետք չէ հետևել երամի բոլոր թռչուններին:

9 / 10

Բախումից խուսափելու համար բավական է միայն սինխրոնիզացնել հետագիծը հարևանների հետ և պահպանել հեռավորությունը։

10 / 10

Հանկարծակի «հայտնված» հրեշը կարող է վախեցնել գիշատիչ թշնամուն։

Գաղթող թափառաշրջիկները թռչում են Իսրայելի երկնքով։ Նրանց մի մասը մնում է ձմեռելու այնտեղ, իսկ մյուսը չվում է։ Ամեն տարի լուսանկարիչներին հաջողվում է նկարահանել սարյակների ցնցող «պարը»։
Բուքը չխանգարեց. հայտնի են ՀՀ դահուկավազքի առաջնության հաղթողների անունները. լուսանկարներ