Դավան և Հուսեյնը չեն լինելու․ պրոդյուսեր Արմեն Օհանյանի կոպիտ պատասխանը հեռուստադիտողներին

Դավա
Հայտնի նախագծի հավատարիմ երկրպագուները հավաստիացրել են, որ ամեն դեպքում կհետևեն շոուին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Աղմկահարույց «Ամուրին» («Холостяк») հեռուստաշոուն շուտով կվերադառնա էկրաններ։ Հեռուստադիտողները փորձում են գուշակել, թե ով է դառնալու նախագծի նոր հերոսը: Հեռուստանախագծի պրոդյուսեր Արմեն Օհանյանն արդեն հայտարարել է, թե ովքեր հաստատ չեն լինելու ծրագրում։
Դավային ատում է ողջ շոու բիզնեսը, բացի Կիրկորովից. Կագրամանովը՝ Դավայի և Բուզովայի մասին
Մասնավորապես, նախորդ եթերաշրջանում մասնակիցները պայքարում էին Տիմատիի սիրտը նվաճելու համար։ Այժմ որպես «ամուրու» դերի նոր հավակնորդներ տարբեր անուններ են շրջանառվում՝ Միշա Մարվին,Միլոշ Բեկովիչ։ Բայց ամենից հաճախ հնչում են Դավիթ Մանուկյանի (Օլգա Բուզովայի նախկին ամուսին) և Հուսեյն Հասանովի անունները։
Պրոդյուսերն արդեն հօդս է ցնդեցրել նախագծի երկրպագուների պատրանքները։ Օհանյանին, ամենայն հավանականությամբ, հոգնեցրել են հեռուստադիտողների ենթադրությունները Մանուկյանի և Հուսեյնի մասնակցության մասին։ Նա բավականին կտրուկ է արտահայտվել Instagram-ի իր էջում։
«Գրողը տանի, ոչ մի Դավա ու Հուսեյն չի լինելու»,- գրել է նա։
Instagram story Армена Оганяна
Բայց նույնիսկ այս գրառման տակ օգտատերերը շարունակում են վստահորեն գրել, որ Դավան և Հուսեյնն են լինելու հաջորդ «ամուրիները»։
«Կնոջդ հետ լուսանկարվիր»․ Գալուստյանի և Բուզովայի լուսանկարները «խառնել են» համացանցը
Ծրագրի ամենահավատարիմ երկրպագուները հավաստիացրել են, որ ամեն դեպքում կհետևեն շոուին։