Covid-ի դեմ միջոցառումները Հայաստանում կկործանե՞ն զբոսաշրջությունը․ տեսակետները տարբեր են

Զբոսաշրջիկներ. արխիվային լուսանկար
Նոր սահմանափակումների թեման, ինչպես մեզ մոտ արդեն ընդունված է, հանրությունը ոչ միանշանակ ընկալեց։ Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին Horeca-ի ներկայացուցիչները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Նոր սահմանափակումները, որոնք Հայաստանում ուժի մեջ կմտնեն արդեն հունվարի22-ին, խիստ բացասական արձագանքեն առաջացրել զբոսաշրջության և ժամանցի ոլորտի ներկայացուցիչների շրջանում:
Նոր կանոնների համաձայն` այս կամ այն պատճառով չպատվաստված քաղաքացիների մուտքը հասարակական վայրեր (ինչպիսիք են թատրոնները, թանգարանները, ռեստորանները և այլն) կթույլատրվի միայն ՊՇՌ թեսթի արդյունքը ներկայացնելուց հետո (ոչ ուշ, քան 72 ժամ առաջ արված)։
«Ազատ կամք» նախաձեռնությունը 6 օրից շտապ հանրահավաք է հրավիրում նոր սահմանափակումների դեմ
Սահմանափակումները, ի թիվս այլ բաների, կվերաբերվեն նաև հյուրանոցներին. Մուտքն այնտեղ հնարավոր չի լինի առանց պատվաստման հավաստագրի կամ ՊՇՌ թեստի արդյունքի (համապատասխանում է նաև վերջին օրվա ընթացքում կատարված էքսպրես թեստը):
Մեկնաբանելով հակաքովիդային կանոնների խստացումը՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը հայտարարեց, որ դրանք, ամենայն հավանականությամբ, կվախեցնեն զբոսաշրջիկներին, որոնց աչքին խիստ սահմանափակումների բացակայությունն ընկալվում էր որպես մեծ առավելություն:
Իսկ հիմա զբոսաշրջային հոսքը կարող է կտրուկ նվազել, և պատերազմի ու համավարակի արդյունքում առանց այդ էլ խիստ տուժած ոլորտը նորից պատային իրավիճակում կհայտնվի։
Բխում են բոլորի շահերից. Ռոմելլա Աբովյանը` սպասվող սահմանափակումների մասին
«Նման որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է մանրամասն քննարկումներ անցկացնել բոլոր հավանական խոցելի ոլորտների ներկայացուցիչների հետ։ Սակայն հյուրանոցային բիզնեսին, ռեստորանատերերին, զբոսաշրջության ներկայացուցիչներին չեն հարցրել և, հնարավոր է, պատկերացում չունեն, թե որքան լուրջ հետևանքներ կարող են լինել»,-նշեց նա Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Ապրեսյանը նշեց, որ վերջին շրջանում զգալիորեն ավելացել է Ռուսաստանից, Իրանից և Վրաստանից ժամանող զբոսաշրջիկների թիվը։ Այդ այցելուները հիմնականում գալիս են կարճ ժամանակով, և նրանց յուրաքանչյուր 72 ժամը մեկ թեստ հանձնել պարտադրելը ոչ միայն լրացուցիչ նյութական բեռ կլինի նրանց համար, այլև կվերածվի ժամանակի կորստի այն դեպքում, երբ ժամանակն առանց այդ էլ քիչ է լինում։

«Աշխարհը հարմարվում է համավարակի ընթացքում ապրելուն և շատ երկրներ օգտագործում են այդ մեխանիզմը, բայց մենք մրցակցային առավելություն էինք ստացել և կարող էինք լուրջ դիրքեր զբաղեցնել զբոսաշրջային շուկայում»,-նշեց նա։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանն էլ համոզված է, որ բիզնեսն ու քաղաքացիները պետք է հաշվի նստեն իրականության հետ։ Նա չի ժխտում, որ նոր սահմանափակումները կարող են հարվածել տուրիզմի ոլորտին, բայց փորձագետը համոզված է, որ կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի այդքան ակտիվ տարածման դեպքում չի բացառվում նաև նոր լոքդաունը, ինչը, ի վերջո, ավելի մեծ վնաս կհասցնի Horeca-ին (հյուրընկալության ոլորտին,–խմբ․):
ՊՇՌ թեստավորման բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. ՀՀ առողջապահության նախարարություն
Քթոյանը կարծում է, որ ոլորտի ներկայացուցիչներն իրենք պետք է շահագրգռված լինեն կանխարգելիչ միջոցառումների հարցում։
«Այստեղ որպես մրցակից կամ հակառակորդ պետք է դիտարկել ոչ թե պետությունը կամ տեսչական մարմինները, այլ վիրուսը, որը բոլոր այդ խնդիրների պատճառն է»,-նշեց նա:
ՌԱԴԻՈ
Պետք է հաշվի նստել իրողությունների հետ. տնտեսագետը` նոր Covid-սահմանափակումների մասին
Միաժամանակ Քթոյանը չի բացառում, որ առողջապահության նախարարության այս որոշումը ևս կվերածվի սովորական ձևականության ինչպես տխրահռչակ դիմակային ռեժիմը, որը պաշտոնապես գործում է մինչ օրս, սակայն գործնականում ոչ որ դրան չի հետևում:
Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի սեփականատեր Արթուրը վստահ է, որ նոր կանոնները վատ կանդրադառնան միայն հյուրանոցին կից գործող սրճարանի աշխատանքի վրա, սակայն բուն հյուրանոցի վերաբերյալ որևէ մռայլ կանխատեսման հակված չէ: Նրա խոսքով՝ օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ մասը կա՛մ վաղուց արդեն պատվաստվել են, կա՛մ էլ դեմ չեն թեստեր հանձնելուն, քանի որ դրանց գները մեզ մոտ մատչելի են։

«Սակայն մենք ստիպված ենք լինելու կա՛մ ևս մեկ աշխատակից վարձել, որը կստուգի և կհամակարգի Covid-տվյալները», կամ էլ այդ բեռը դնել գործող աշխատակիցներից որևէ մեկի ուսերին։ Բայց այդ դեպքում կտուժի սպասարկման որակը»,-ընդգծեց նա։

Ավելի վաղ Զբոսաշրջային կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ չնայած համավարակին՝ 2021թ․-ի 11 ամիսների ընթացքում երկիր է ժամանել 816 660 զբոսաշրջիկ։ Ընդ որում՝ զբոսաշրջիկների հիմնական հոսքն ապահովել են Ռուսաստանը՝ 375 930 այց, Իրանը՝ 85 310, Վրաստանը՝ 57 713 և ԱՄՆ-ն՝ 30 494։ Զբոսաշրջային ակտիվության տեսանկյունից ամենահաջողը եղել է օգոստոսը՝ 143 168 այցելու ցուցանիշով, իսկ ամենապասիվը եղել է հունվարը․ այդ ամսին Հայաստան է այցելել ընդամենը 23 345 մարդ։