ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Դեղը քթի լորձաթաղանթի վրա տեղական իմունիտետ կստեղծի։ Տեղեկությունը հայտնել է բժիշկ-կենսաֆիզիկոս Նելլի Սոսեդովան` Sputnik ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանելով կորոնավիրուսի դեմ նազալային պատվաստանյութի գործելու սկզբունքը:
«Լորձաթաղանթի վրա առաջանում են A հակամարմիններ, որոնք շատ արագ պատնեշ են ստեղծում` ի տարբերություն G հակամարմինների, որոնք ձևավորվում են միջմկանային պատվաստանյութի ներարկման ժամանակ», - ասել է Սոսեդովան:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, առայժմ պետք է զգուշությամբ խոսել երկարատև իմունիտետի մասին, քանի որ հակամարմինները կարող են օրգանիզմից դուրս գալ նույնքան արագ, որքան հայտնվել են այնտեղ:
Ավելի վաղ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը ասել էր, որ COVID-19-ի դեմ կենտրոնի կողմից մշակվող նազալային պատվաստանյութը երկու բաղադրիչ կունենա: Սակայն որպես բուստեր դրա կիրառման դեպքում մեկ բաղադրիչը բավարար կլինի: