Ավստրիայում COVID-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար

Առանց բժշկական համապատասխան տեղեկանքի պատվաստում չանցնելու համար տուգանքներն Ավստրիայում կկիրառվեն մարտի կեսերից ոչ շուտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Ավստրիայի կառավարությունը որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնել 18 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։ Heute պարբերականի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել Է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը՝ համապատասխան օրինագիծը ներկայացնելով Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։
Ինչպես նշել է կանցլերը` պատվաստումը չի կիրառվի 14 տարեկանից, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ՝ 2021–ի նոյեմբերին. այն կվերաբերի միայն չափահաս անձանց:
Պետական հեղաշրջման փորձից մինչև պարտադիր պատվաստում. Covid–ի եվրոպական պատմությունը
Նրա խոսքով՝ առանց հակացուցման մասին բժշկական տեղեկանքի պատվաստումից հրաժարվելու համար տուգանքները կսահմանվեն մարտի կեսերից ոչ շուտ։
Իր հերթին Ավստրիայի առողջապահության նախարար Վոլֆգանգ Մյուկշտեյնը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պարտադիր պատվաստումը բարդ, բայց անհրաժեշտ որոշում է:
Գինցբուրգը կոչ է արել պատվաստումը պարտադիր դարձնել
Հիշեցնենք, որ 2021–ի դեկտեմբերի 27-ից Ավստրիան խստացրել Է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները։
Հանրային սննդի կետերի աշխատանքային ժամերը կրճատվել են։ Քաղաքացիները պարտավոր են կրել FFP2 տիպի դիմակներ։