Զոհվածների և անհետ կորածների որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չեն գտել

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս. Արխիվային լուսանկար
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի– Sputnik. Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԻՊԾ–ն։
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։

Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին