Սիսիան-Գորիս ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

ԱԻՆ փրկարարները օգնում են դուրս բերել Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում Մ-2 ավտոճանապարհից դուրս եկած և արգելափակված ավտոմեքենան. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Փրկարարները Սիսիան-Գորիս ճանապարհի 30-35 կմ-ն ընկած հատվածում արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 16 ուղևորի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 15-ին, ժամը 11:55-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Շինուհայրի խաչմերուկի մոտակայքում մերկասառույցի և բքի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նրանք Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածից արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենայի, որոնց մեջ 16 ուղևորներ են եղել։
Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը փակ է
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Սյունիքում բուք է, ինչի հետևանքով ոստիկանության մեքենան արգելափակվել էր ճանապարհին։