ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գեղասահքի ֆեդերացիան` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով և պարգևատրման արարողությունից լուսանկարներ տեղադրելով։
Դանիլյանցը մասնակցում էր IceLab International մրցաշարին, որտեղ էլ գրավել է 2-րդ հորիզոնականը։
Պատանի գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել
© Photo : provided by Eduard Danilyants
Նշենք, որ ռուսաստանցի գեղասահորդ Դանիլյանցը 14 տարեկան է. նախորդ տարվա ապրիլի 14-ին հայտնի դարձավ, որ նա հաջորդ մրցաշրջանից ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո: Նրա մարզիչ Ալեքսանդր Վոլկովը հայտնել էր, որ նա իրավունք չունի մասնակցելու 2022 թվականի Օլիմպիադային ու աշխարհի առաջնությանը, քանի որ գեղասահորդը հուլիսի 1–ից հետո՝ նոյեմբերին է 15 տարեկան դառնում։
Ի դեպ, 2019 թվականի մարտին Դանիլյանցը 193,88 միավորով Ռուսաստանի պատանեկան առաջնությունում 12-րդ տեղն էր զբաղեցրել։