Փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին

Արցախը Հայաստանին կապող ճանապարհը
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է մայրուղու փակ լինելու պատճառը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բքի ու ցածր տեսանելիության պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին, տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Այս պահին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանում որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, որոշներին առկա է մերկասառույց
Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: