ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Արևմուտքում կորոնավիրուսի «Օմիկրոն» մանէահիմքի պատճառով «թեստերի կարուսել» են կազմակերպել, ինչը խեղաթյուրում է վարակի տարածման հետ կապված իրավիճակի ընկալումը։ Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նման կարծիք է հայտնել Վլադիմիր Սոլովյովի հետ «Полный контакт» հաղորդման եթերում:
Բժշկի խոսքով՝ վարակվածների մեծ թիվը չպետք է SARS-CoV-2-ի նոր տարբերակի վտանգի ցուցիչ համարել: Մասնավորապես ԱՄՆ-ում, որտեղ օրական կորոնավիրուսի մոտ մեկ միլիոն դեպք է հայտնաբերվում, ստիպում են երեք թեստ անել, ու եթե դրանցից գոնե մեկը դրական է, մարդուն ուղարկում են մեկուսացման:
«Այսինքն` դա օրական մեկ միլիարդ թեստի կարուսել է, որը ոչ մի բանի մասին չի վկայում, քանի որ 99,99 տոկոսը սուր շնչառական կամ անախտանիշ հիվանդություններ են», — պարզաբանել է Մյասնիկովը:
Նա նաև ընդգծել է, որ «Օմիկրոնի» պատճառով մահացության և հոսպիտալացումների թիվը, օրինակ, Ֆրանսիայում, չեն ավելացել: Սակայն վարակման վիճակագրությունը բացասական զգացողություններ են առաջացնում։
«Անհնար է նայել, նյարդերդ չեն դիմանում։ Տեսնում ես` այստեղ է սկսվել, այնտեղ է սկսվել։ Միայն մի բան ես ուզում անել՝ կա՛մ կախվես, կա՛մ մեծ քանակությամբ օղի խմես», - ամփոփել է Մյասնիկովը։
Նշենք, որ «Օմիկրոնը», ի տարբերություն «Դելտա» շտամի, շատ ավելի արագ է տարածվում, բայց կլինիկական ընթացքով բավականին թեթև է, հիմնականում ախտահարում է վերին շնչուղիները, ուղեկցվում է քթից արտահոսքով, կոկորդի ցավով և շատ ավելի հազվադեպ է առաջացնում թոքաբորբ։