ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ողբերգական դեպք է այսօր տեղի ունեցել Երևանում. Կիևյան կամրջի տակ 20-22 տարեկան տղայի դի է հայտնաբերվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ Դեպքի վայր են մեկնել իրավապահները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածն էլ 20-22 տարեկան տղա է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։