ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Այն մթերքները, որոնք պարունակում են ճարպեր և մեծ քանակությամբ շաքար, ազդում են ճնշման վրա, ինչն էլ իր հերթին բարձրացնում է խոլեստերինի մակարդակը և դեմենցիայի զարգացման ռիսկը։ Նման հայտարարություն է արել բժիշկ–դիետոլոգ Ելենա Սոլոմատինան, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Մոսկվա 24-ին»։
Նրա խոսքով՝ նման պարունակություն ունեն արագ սնունդը, երշիկները, բեկոնը, ինչպես նաև սպիտակ հացը։ Պարզվում է, որ սպիտակ հացում առկա շաքարի բարձր խտությունը բացասական ազդեցություն է թողնում ենթաստամոքսային գեղձի վրա՝ բարձրացնելով ճնշումը և խոլեստերինի մակարդակը:
«Այս ամենի հետևանքով ճնշումը բարձրանում է, իսկ դա էլ ավելի է վնասում անոթների պատերը, իսկ վնասված պատերն էլ չեն կարողանում թթվածինն ու գլյուկոզան հասցնել ուղեղ։ Ուղեղը սկսում է «սովամահ» լինել, սկսում են մահանալ բջիջները, և այդ ֆոնի վրա զարգանում է դեմենցիան»,-ասել է մասնագետը։
Դիետոլոգը նաև նշել է, որ այս հիվանդության զարգացմանը կարող է հանգեցնել նաև մաքրված հացահատիկների՝ սպիտակ բրնձի շատ կիրառումը։