Երևանում երկու մեքենա իրար են բախվել. վարորդներից մեկը հոսպիտալացվել է

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
ՃՏՊ–ի հետևանքով 29-ամյա տղամարդուն տեղափոխել են «Արաբկիր» բժշկական համալիր
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Այսօր առավոտյան Երևանում տեղի է ունեցել ավտոտրանսպորտային պատահար, որի հետևանքով 29-ամյա մի տղամարդ է հոսպիտալացվել, տեղեկությունը հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
ԱԻՆ–ն ահազանգը ստացել է այսօր առավոտյան, ժամը 10:20-ին։

Պարզվել է, որ բախվել են «Infinity» (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1993 թ․) և «Renault» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Դրանից հետ «Infinity» ավտոմեքենան հարվածել է բետոնե էլեկտրական սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։ «Infinity»-ի վարորդ Ա․Զ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. նա տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։
Կիևյան կամրջի տակ 20-22 տարեկան տղայի դի է հայտնաբերվել