ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Պոլինեզիական Տոնգա պետությունում հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած ցունամին հարվածել է Ճապոնիայի ափերին, հաղորդում Է Japan Times թերթը:
Ավելի վաղ Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը հայտնել էր, որ երկրում մինչև երեք մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիք է հայտարարված: Նշվում էր, որ մինչև մեկ մետր բարձրությամբ ալիքները կարող են հասնել Ճապոնիայի ամբողջ խաղաղօվկիանոսյան ափին, իսկ Կագոսիմա պրեֆեկտուրայի արևմտյան մասի հատվածում ալիքը կարող է լինել 0,2 մետր բարձրության:
Հրատարակության տվյալներով՝ ալիքները Ճապոնիայի ափերին հարվածել են նախազգուշացման հրապարակումից մի քանի րոպե անց:
«Ցունամիի ալիքների կլինեն ափամերձ շրջաններում՝ Տոխոկուից մինչև Օկինավա»,-ասված է թերթի հաղորդագրության մեջ:
Ալիքների բարձրության մասին ոչինչ չի հաղորդվում։
Ավելի վաղը ԶԼՄ-ները հայտնել էին Տոնգա հարավ-խաղաղօվկիանոսյան կղզի-պետությունում հրաբխի ժայթքման մասին։ Տեղի իշխանությունները նախազգուշացրել էին ցունամիի վտանգի մասին։ Ցունամիի սպառնալիք է հայտարարվել նաև Ամերիկյան Սամոայում, որտեղ հարյուրավոր ընտանիքներ տարհանվել են Սավայի կղզու հարավային կողմում գտնվող գյուղերից՝ մեծ ալիքների պատճառով:
Ավելի ուշ ԱՄՆ-ի արևմտյան ափին գտնվող նահանգներին նախազգուշացրել են Տոնգայում հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած ցունամիի հնարավորության մասին: