Բուքը չխանգարեց. հայտնի են ՀՀ դահուկավազքի առաջնության հաղթողների անունները. լուսանկարներ

Դահուկավազքի առաջնությունում հաղթողները պարգևատրվեցին մեդալներով ու գավաթներով։ Նրանց առաջիկայում սպասում են օլիմպիական խաղերն ու աշխարհի առաջնությունը։
Sputnik
1 / 30

Աշոցքում կայացել է ՀՀ դահուկավազքի առաջնությունը

2 / 30

ՀՀ դահուկավազքի առաջնության մասնակիցները

3 / 30

ՀՀ դահուկավազքի առաջնության մասնակիցները ստանում են իրենց համարները

4 / 30

Մասնակիցների հասակի չափում առաջնությունից առաջ

5 / 30

Առաջնության մասնակիցը պատրաստվում է

6 / 30

Աշոցքում կայացած ՀՀ դահուկավազքի առաջնության մասնակիցը

7 / 30

Աշոցքում կայացել է ՀՀ դահուկավազքի առաջնությունը

8 / 30

Աշոցքում կայացել է ՀՀ դահուկավազքի առաջնությունը

9 / 30

Աշոցքում կայացել է ՀՀ դահուկավազքի առաջնությունը

10 / 30

Աշոցքում կայացել է ՀՀ դահուկավազքի առաջնությունը

11 / 30

ՀՀ դահուկավազքի առաջնությունը Աշոցքում

12 / 30

Աշոցքում կայացել է ՀՀ դահուկավազքի առաջնությունը

13 / 30

Գյումրեցի Աննա Փաշոյանը ՀՀ դահուկավազքի առաջնությանը

14 / 30

Աշոցքի դահուկորդ Թադևոս Պողոսյանը ՀՀ դահուկավազքի առաջնությանը

15 / 30

Գյումրեցի Վռամ Պողոսյանը ՀՀ դահուկավազքի առաջնությանը

16 / 30

Միքայել Միքայելյանը Աշոցքում կայացած ՀՀ դահուկավազքի առաջնությանը

17 / 30

Աշոցքում կայացել է ՀՀ դահուկավազքի առաջնությունը

18 / 30

ՀՀ դահուկավազքի առաջնության մասնակիցը

19 / 30

Միքայել Միքայելյանը

20 / 30

Աշոցքում կայացել է ՀՀ դահուկավազքի առաջնությունը

21 / 30

Աշոցքի դահուկորդ Անգելինա Մուրադյանը ՀՀ դահուկավազքի առաջնությանը

22 / 30

Ալեքը Մկրտչյան Գյումրիից

23 / 30

Միքայել Միքայելյանը եզրագծի մոտ

24 / 30

ՀՀ դահուկավազքի առաջնության հաղթողները շնորհավորում են միմյանց եզրափակից մրցավազքի ավարտին

25 / 30

ՀՀ դահուկավազքի առաջնության հաղթողները

26 / 30

Մեդալների հանձնում ՀՀ դահուկավազքի առաջնությունում

27 / 30

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը

28 / 30

ՀՀ դահուկավազքի առաջնության ոսկե մեդալակիր Կատյա Գալստյանը

29 / 30

ՀՀ դահուկավազքի առաջնության ոսկե մեդալակիր Միքայել Միքայելյանը

30 / 30

Աշոցքում կայացել է ՀՀ դահուկավազքի առաջնությունը

Աշոցքում հունվարի 13-15-ը կայացավ ՀՀ դահուկավազքի առաջնությունը։ Այստեղ իրենց ուժերը փորձեցին մարզիկներ, որոնք առաջիկայում պատրաստվում են ներկայանալ օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնությանը։
Տղաների խմբում առաջատար Միքայել Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցման առաջին օրերին կարծել է` լավ մարզավիճակում չէ։ Սակայն այսօր, ըստ նրա, հասկացել է, որ պատճառը բուքն էր, որի պայմաններում էլ մարզիկները պայքարում էին։
«Եղանակային պայմաններն անբարենպաստ էին, և չկարողացա ամբողջ ուժերս ներդնել»,–ասում է առաջատարը։

Միքայելը նշում է, որ չի սիրում խնդիրներ դնել իր առաջ, սակայն այս տարվա իր գերագույն նպատակը մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում լավագույնս ներկայանալն է։

Իսկ, ահա, աղջիկների խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնող Կատյա Գալստյանն էլ նշեց, որ գոհ է իր արդյունքից, քանի որ հավասարը չունեցավ։
«Փայլուն արդյունք ունեցա։ Մնացած մասնակիցներին կհորդորեմ` լավ պարապեն, որ գերազանցեն ինձ։ Միջազգային մրցույթների համեմատ, այս մրցմանն ավելի հանգիստ էի»,–ասաց Կատյան։
Նա, ի դեպ, պատրաստվում է օլիմպիական խաղերին` ասելով, որ ձգտելու է լավ ներկայանալ։
Հավելենք, որ դահուկավազքի առաջնությունում հաղթողները պարգևատրվեցին մեդալներով ու գավաթներով։
Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցեցին ավելի քան 30 դահուկորդներ։