Արգենտինայում ռեկորդային շոգ է գրանցվել հունվարին. լուսանկարներ

Մինչ մոլորակի մյուս ծայրերում ձնաբուք ու ցրտեր են, Արգենտինայում բառացիորեն խեղդվում են շոգից։ Այստեղ այս սեզոնի համար ռեկորդային ջերմաստիճան են արձանագրել՝ + 40 աստիճան ըստ Ցելսիուսի և ավելի բարձր, ինչի պատճառով այն մոլորակի ամենաշոգ վայրն է դարձել։
Sputnik
1 / 8

Երեխաները խաղում են շատրվանի ջրում

2 / 8

Հունվարյան ծովափը

3 / 8

Տղամարդը գիրք է կարդում Ռիո դե լա Պլատա գետի ափին

4 / 8

Մարդիկ փրկվում են շոգից Ռիո դե լա Պլատա գետում

5 / 8

Ջրային զվարճանքները շոգից փրկում են Բուենոս Այրեսի բնակիչներին

6 / 8

Արգենտինայում ջերմաստիճանը գերազանցել է անգամ Ավստրալիայի ցուցանիշները

7 / 8

Բնակիչները շոգից փրկվում են Պարանա գետի ջրերում

8 / 8

Կինը արևայրուք է ընդունում Ռիո դե լա Պլատա գետի ափին

Գիտնականները եղանակային անոմալիաները բացատում են կլիմայի փոփոխություններով։
Բուենոս Այրեսում հարյուր հազարավոր մարդիկ առանց հոսանքի են մնացել էլեկտրահամակարգերի խափանման պատճառով, որոնք չեն դիմանում օդորակիչների ծանրաբեռնվածությանը։
Իշխանությունները տեղի բնակիչներին կոչ են արել օրվա ամենաշոգ ժամին խուսափել արևից, կրել թեթև հագուստ և շատ ջուր խմել։
Վերջին անգամ այսպիսի շոգ արձանագրվել է 1957թ․-ին, իսկ 1995թ․-ին ջերմաչափի սնդիկի սյունը մոտեցել է +40°С-ին։