Արցախի առաջնահերթություններն անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել. Բեգլարյան

Արտակ Բեգլարյանն ընդունել է Եղիշե Կիրակոսյանին
Արտակ Բեգլարյանն ընդունել է Եղիշե Կիրակոսյանին, և ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Արցախի առաջնահերթությունները և բնակչության իրավունքներն անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, տեղեկանում ենք Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջից։

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը։ Բեգլարյանը Կիրակոսյանին է ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները:

Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Փակ է Արցախը Հայաստանին կապող գլխավոր մայրուղին
Հիշեցնենք, որ օրերս Արցախի ներքին գործերի ոստիկանությունը հայտնել էր` ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ, ինչպես նաև Ասկերանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ։