Ադրբեջանական կողմում հայտնված արցախցին փոխանցվել է հայկական կողմին

Բերձոր. Արխիվային լուսանկար
Բերձորի բնակչին հայկական կողմին փոխանցելու հարցում միջնորդել են ռուս խաղաղապահները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ռուսականխաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին, տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԱԾ–ն։

«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել հունվարի 14-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Արցախի ԱԱԾ–ն պարզում է ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները։
Հիշեցնենք, որ Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ ադրբեջանական կողմում հայտնված 68–ամյա Անդրանիկ Ալեքսանյանի տունը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում, և նա առաջին անգամ չէ, որ այնտեղ գնալու փորձ է անում։
Տղամարդը մտավոր խնդիրներ ունի։
ՌԱԴԻՈ
Ինչ նպատակ են հետապնդում ադրբեջանական սադրանքներն Արցախում. Աբրահամյանը 2 տարբերակ է նշում