Toyota-ի վարորդը մեքենան լիցքավորելուց հետո սրահում ծխախոտ է վառել. մեքենան պայթել է

26-ամյա վարորդը գլխի, պարանոցի, ձեռքերի 1,2,3-րդ աստիճանի այրվածքներով հիվանդանոցում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Երևանում գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Toyota Prado մանիշի ավտոմեքենայում գազի բռնկման հետևանքով (նախնական տեղեկություններով) պայթյուն է առաջացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Երևանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի
Կայքի տեղեկություններով` այսօր`ժամը 00:50 –ի սահմաններում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում պայթյունի ձայն է լսվել:
Մինչ հետաքննիչը դեպքի վայրում է եղել, Այրվածքաբանության կենտրոնից ժամը 02:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանություն։ Հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ «գլխի, պարանոցի, ձեռքերի 1,2,3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ:
Խոշոր ավտովթար-հրդեհ Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Պարզվել է, որ մեքենայի վարորդը Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Ա.-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորել է, ապա դուրս գալով այնտեղից, ավտոմեքենայի սրահում ծխախաոտ է վառել, ինչից էլ առաջացել է պայթյուն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: