ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ արևելք երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հունվարի 14-ին, տեղական ժամանակով 18:04-ին օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա և Արտանիշ գյուղերում՝ 3 բալ, իսկ Գետիկ, Աղբերդ, Դրախտիկ գյուղերում և Ճամբարակ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։