Ռյաբկովը ԱՊՀ դեսպաններին է ներկայացրել անվտանգության շուրջ բանակցությունների արդյունքները

Սերգեյ Ռյաբկով
Խոսքը վերաբերում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանությունների ղեկավարներին է ներկայացրել Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում ՌԴ անվտանգության երաշխիքների ապահովման հարցերի շուրջ խորհրդակցությունների արդյունքները։
«Դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները մանրամասն տեղեկացվել են հունվարի 9-13-ը Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում ԱՄՆ-ի հետ կայացած խորհրդակցությունների, Ռուսաստանի Դաշնության անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման հարցերի շուրջ ՆԱՏՕ–ի, ինչպես նաև ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում այդ թեմայով քննարկման արդյունքների մասին», - ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Արևմուտքի գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի համբերությունը սպառվեց. Լավրով
Հիշեցնենք` 2021 թվականի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի, ինչպես նաև Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև անվտանգության ապահովման միջոցների մասին համաձայնագրի նախագծերը: Այդ հարցերի շուրջ ռուս-ամերիկյան խորհրդակցություններ կայացան հունվարի 10-ին Ժնևում, հունվարի 12-ին Բրյուսելում տեղի ունեցավ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, իսկ հունվարի 13-ին Վիեննայում անցկացվեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի խորհրդակցությունը, որտեղ քննարկվեցին նշված առաջարկությունները:
Արևմուտքը հրաժարվեց Ռուսաստանին երաշխիքներ տրամադրել․ ի՞նչ է լինելու հետո