ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Դաունին սթրիթում անօրինական երեկույթների հետ կապված սկանդալից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ տեսագրություն է տարածվել համացանցում։
Glenn Kitson օգտատերն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում Ջոնսոնը պարում է միջին տարիքի սևամորթ կնոջ հետ, իսկ շուրջը տասնյակ մարդիկ են կանգնած։
Թե որտեղ և երբ է արվել տեսագրությունը, չի հաղորդվում, բայց շատ օգտատերեր վստահ են, որ սա հենց այն երեկույթներից մեկն է, որոնք տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում լոքդաունի ժամանակ, երբ հասարակ բրիտանացիներին արգելված էր նույնիսկ փողոցում հավաքվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նման երեկույթներից մեկը տեղի է ունեցել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության նախօրեին: