Ջերմուկում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով բախվել է բետոնե արգելապատնեշին

Տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ապա տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Այսօր ժամը 16:11-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 154-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.) մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ ուղևորներ Յ. Կ.-ն (ծնված 1954 թ.) և Ջ. Կ.-ն (ծնված 1959 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա
Փրկարարներն ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև՝ տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ։