Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել են հիվանդանոցներ

«Շտապ օգնության» ծառայություն . Արխիվային լուսանկար
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik.Ավտովթար է այսօր տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ժամը 04:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ- Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Camry և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի վայրը սահմանազատել են: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել»-ում վերելակի ընկնելու հետևանքով 2 ՀՀ քաղաքացի է մահացել