Բերձորի բնակիչը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տարածքում. ԱՀ ԱԱԾ

Արցախ. արխիվային լուսանկար
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում Արցախի բնակչի մոլորվելու դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաստատում է, որ Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Տեղեկությունը հայտնում են ԱՀ ԱԱԾ–ից։
Նշվում է, որ այսօր ժամը 15։30-ին ծառայությանը հաղորդվել է բնակչի անհետ կորչելու մասին:

«Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի»,–նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, որոնք պարզել ու հավաստիացել են, որ քաղաքացուն վտանգ չի սպառնում։
21–ամյա արցախցին մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում
Այս պահին բանակցություններ են ընթանում ԱՀ քաղաքացուն հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Հիշեցնենք` այսօր լուրեր տարածվեցին, որ 68–ամյա Անդրանիկ Ալեքսանյանը հայտնվել է ադրբեջանական կողմում։
Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ տղամարդու տունը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում և նա առաջին անգամ չէ, որ այնտեղ գնալու փորձ է անում։