ՌԱԴԻՈ

Ադրբեջանը փորձում է օգտվել Արևմուտք–ՌԴ հարաբերություններում առկա բարդություններից. Բաբայան

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ։
Sputnik
Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն արդեն ուղղակիորեն թիրախավորում է որոշ կարևորագույն միջազգային կառույցներ, որոնց անմիջական ներգրավմամբ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ՌԴ խաղաղապահ առաքելության շնորհիվ պահպանվում է կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Ալիևը կոպիտ սխալ է թույլ տալիս. ԵԽ ֆրանսիացի պատգամավորը բանավիճել է Ադրբեջանի դեսպանի հետ
«Բացի նրանից, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար ապակառուցողական, ահաբեկչական ու ծավալապաշտական գաղափարներ են հնչում, հիմա տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն ուղղակիորեն հարվածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը` կասկածի տակ դնելով այդ կառույցի աշխատանքն ու ընդհանրապես նրա գոյությունը, ինչպես նաև նենգորեն հարվածում է ՌԴ խաղապահ առաքելությանը։ Բնականաբար այդ ամենն ուղղված է տարածաշրջանում Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը»,– ասաց արտգործնախարարը։
Ադրբեջանը գործում է Թուրքիայի աջակցությամբ, ու Արցախի ԱԳՆ-ն նրանց համատեղ քայլերը գնահատում է որպես ծայրաստիճան ապակառուցողական, որոնք տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար ներկայացնում են լուրջ վտանգներ։
«Մեր կարծիքով` ԵԱՀԿ–ն պետք է դիմի գործուն քայլերի, որպեսզի շոշափելիորեն զսպի Ադրբեջանի վարքագիծը։ Ադրբեջանը տեսնում է, որ կան որոշակի բարդություններ Արևմուտք–Ռուսաստան փոխհարաբերություններում, ուստի նենգաբար փորձում է օգտվել այդ հանգամանքից` առաջ տանելով իր շահերը»,– ասաց Բաբայանը։
Բաքվի ջարդերն իրագործողների հերոսացումն Ադրբեջանում պետական քաղաքականություն է. ՀՀ ԱԳՆ
Բաբայանի կարծիքով՝ հարվածելով Մինսկի խմբին` Բաքուն փաստորեն հարված է հասցնում հատկապես համանախագահող Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը` ակնկալելով, որ եթե համանախագահությունն այլևս չգործի, ապա անիմաստ կդառնա նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։
ԱՀ արտգործնախարարի պնդմամբ` միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի նման պահվածքը, քանի որ Ադրբեջանն արդեն դիմում է «նենգ ու կեղտոտ ինտրիգների»։
Նշենք, որ անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Ալիևն օրեր առաջ հայտարարել էր, թե Բաքուն կշարունակի խափանել դրանով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։ «Ես տեղյակ չեմ՝ ինչով է զբաղվում Մինսկի խումբը։ Երևի պատրաստվում են հոբելյանական միջոցառումների», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ հիշեցնելով, որ առաքելությունը ձևավորվել է 1992-ին, և այս տարի լրանում է դրա 30-ամյակը։
Ադրբեջանի նախագահը Մինսկի խմբի համանախագահներին «ուղարկեց թոշակի»
«Երևի դրանով են զբաղված։ Սակայն եթե կատակը մի կողմ թողենք, կարծում եմ՝ նրանք իրենք պետք է իրենց օրակարգը ձևավորեն», - հայտարարել է Ալիևը՝ միաժամանակ հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն ղարաբաղյան խնդրով, քանի որ այն լուծված է և Ադրբեջանը նրանց փոխարեն այն լուծել է։