ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի հետ վերսկսել է մարզումները։ Մարզումներից արված լուսանկարը հրապարակվել է «Կադիսի» Instagram էջում։ Լուսանկարից պարզ է դառնում, որ Հարոյանը փոխել է իմիջն ու այսուհետ նրան կտեսնենք նոր «սանրվածքով»։ Ֆուտբոլիստը սափրել է գլուխը:
Նշենք, որ «Կադիսը» նոր գլխավոր մարզիչի հետ նախապատրաստվում է Իսպանիայի Արքայական գավաթի 1/8 եզրափակիչի՝ Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղին, որը կկայանա հունվարի 15-ին:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է ստորագրել Լա լիգան ներկայացնող իսպանական «Կադիս» ակումբի հետ:
28-ամյա պաշտպանը մինչ իսպանական ակումբ տեղափոխվելը ներկայացված էր ղազախական «Աստանայում»։
Նշենք, որ Հարոյանը ճանաչվել է 2021 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Առաջին հայկական ճակատ (ՖԱՖ) 14-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել «ՖԱՖ համակրանք» մրցանակի։