Թուրքիան «Flyone Armenia»-ին Ստամբուլ թռչելու թույլտվություն է տվել

Թուրքական «Pegasus» ավիաընկերությունը ևս հայտարարել էր, որ մտադիր է Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր սկսել ու այդ նպատակով դիմել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Թուրքիայի իշխանությունները հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու իրավունք են տվել։ Այս մասին իր Facebook-ի իր էջում հայտնել է ավիաընկերությունը` նշելով. ««Flyone Armenia»-ն թուրքական ավիացիոն իշխանություններից Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել»։
Հիշեցնենք` 2021թ–ի դեկտեմբերի 23-ի երեկոյան քաղավիացիայի կոմիտեն «Flyone Armenia» ընկերության կողմից շաբաթական 3 չվերթ իրականացնելու հայտ էր ստացել:
Արբեջանական AZAL–ը Հայաստանի տարածքով թռիչքների համար վճարում է․ Քաղավիացիայի կոմիտե
Իսկ դեկտեմբերի 30–ին Հայաստանի ավիացիոն իշխանությունները թույլատրել էին «Flyone Armenia» ընկերությանը չարտերային չվերթեր իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:
Թուրքական «Pegasus» ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ին ևս հայտարարել էր, որ մտադիր է Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր սկսել ու այդ նպատակով դիմել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեին։ Թույլտվությունը այն ստացել է հունվարի 10-ին։