Թաղավարդի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքով հարուցված քրգործերը վարույթ են ընդունվել

Վնասված ավտոմեքենա Թաղավարդում
Ադրբեջանցիների արձակած կրակոցներիցվնասվել էր գյուղի տներից 2–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից արձակված կրակոցների դեպքով հարուցված քրեական գործերը։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանցիները թիրախային կրակ են բացել Թաղավարդի ուղղությամբ. վիրավոր զինվոր ունենք
Հիշեցնենք` 2021թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17:00-–17:30-ի սահմաններում, ադրբեջանցիները հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ էին արձակել, որոնց արդյունքում վնասվել էր 1968թ. և 1979թ. ծնված բնակիչների առանձնատները։
Ինչպե՞ս թշնամուն հաջողվեց անցնել Թաղավարդի բարձունքը
Դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել էին քրեական գործեր։
Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Թաղավարդը Հադրութից ու Մարտունուց դեպի Ստեփանակերտ ու Շուշի տանող ճանապարհի վրա է, մայրաքաղաքից հեռու է 42 կմ։ Գյուղը բաժանվում է երկու մասի՝ Վերին և Ներքին Թաղավարդ։
2020-ի 44–օրյա պատերազմի ժամանակ Վերին Թաղավարդը անցավ Ադրբեջանի հսկողության տակ՝ ներառելով գյուղի գերեզմանատունը, եկեղեցին ու դպրոցը։ Այս պատմամշակութային հուշարձանների մի հսկայական հատված անցավ թշնամու հսկողության տակ, որոշ հատված արդեն ոչնչացվել է, մյուսներն էլ ոչնչացման վտանգի տակ են։