Քարդաշյանի քույրն առաջ անցավ Արինա Գրանդեից. նա Instagram–ում 300 միլիոն հետևորդ ունի

Քայլի Ջեներ
24-ամյա մոդելը հասավ իր ուզածին ու հետևորդների թվով առաջ անցավ աշխարհահռչակ երգչուհուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը`մոդել Քայլի Ջեները, Instagram–ում հետևորդների քանակով դարձել է առաջին կինը և առաջ անցել վաղեմի մրցակցից` երգչուհի Արինա Գրանդեից։
Իրապատում շոուի աստղը Instagram–ում 300 միլիոն հետևորդ ունի, իսկ երգչուհին` 289 միլիոն։
24-ամյա Ջեներին հաջողվել է երկրպագուների մեծ բանակ հավաքել սոցկայքում և առաջ անցնել նաև աշխարհահռչակ քույրերից, այդ թվում` Քիմ Քարդաշյանից։ Վերջին տարիներին նա պայքարում էր Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող կնոջ տիտղոսի համար ու վերջապես հասավ իր ուզածին։
«Աղոթում եմ սիրո համար». Քիմ Քարդաշյանի քույրը կրկին հղի է. լուսանկար
Նշենք, որ Տեխասում «Astroworld Festival» փառատոնի ընթացքում Ջեների ամուսնու`ռեփեր Թրևիս Սքոթի ելույթի ընթացքում մարդիկ սկսել էին հրմշտել իրար, ինչի հետևանքով 8 մարդ էր մահացել, 17–ը` տուժել։
Այդ ժամանակ մեղադրանքներ տեղացին զույգի գլխին, ու շատերը համոզված էին, որ Ջեները կկորցնի իր հետևորդների բանակը։ Սակայն դա տեղի չունեցավ։ Աստղն իր մեջ ուժ գտավ ու կարողացավ կրկին սոցցանցերում հրապարակումներ անել։
Նշենք, որ Instagram–ում ամենաշատ հետևորդներ ունի ֆուտբոլիստ Քրիշտիանու` ավելի քան 388 միլիոն։
Քանյե Ուեսթը և Ջուլիա Ֆոքսը չեն թաքցնում իրենց սիրավեպը. նրանց միասին ռեստորանում են տեսել