Մարիխուանա, կտրված լարեր. «Սևան» ՔԿՀ-ում փորձել են արգելված իրեր իրացնել

ՔԿՀ ներնետված փաթեթում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8,54 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, 2 բջջային հեռախոս և այլ իրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Սևան» քրեակատարողական հիմնարկում փորձել են արգելված իրեր և թմրամիջոց իրացնել, տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից։

«Հունվարի 12-ին, ժամը 19:40-ի սահմաններում, արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, պահակակետերից մեկի ծառայողից ահազանգ ստանալով հնարավոր ներնետման մասին, իրականացրել են տեղանքի զննություն: Տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է ներնետված փաթեթ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաթեթում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 8,54 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, 2 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի մարտկոց, 2 USB և 2 կտրված լարեր:
Վթարային շենք, անմարդկային պայմաններ «Աբովյան» ՔԿՀ–ում. դիտորդները ներկայացրին իրավիճակը
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: