Կարեն Խաչանովը չկարողացավ Ադելաիդայի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալ

Կարեն Խաչանով. Արխիվային լուսանկար
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 430 հազար դոլար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչի խաղում ռուսաստանցի թենիսիստը պարտվել է ֆրանսիացի Արթուր Ռիդերկնեխտին 6:7 (7:9), 5:7 հաշվով։ Հանդիպման տևողությունը կազմել է 1 ժամ 43 րոպե։
Դատարանը բավարարել է Ջոկովիչի բողոքը, սակայն մարզիկին կարող են արտաքսել
Հաջորդ փուլում ֆրանսիացին կխաղա Տիագո Մոնտեյրո (Բրազիլիա) - Կորենտեն Մուտիե (Ֆրանսիա) հանդիպման հաղթողի հետ:
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 430 հազար դոլար: