Հին նշանակությամբ նոր տեխնոլոգիաներով. եղևնիների ինքնատիպ ցուցադրություն Գյումրիում

Նոր տարվա խորհրդանիշ եղևնու հետաքրքիր ցուցադրությամբ Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը կզարմացնի այցելուներին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Եղևնիների տարբերվող ու կրեատիվ ցուցադրություն ունենալու, հին խորհրդով՝ նոր տեխնոլոգիաներով տոնական ծառ ստեղծելու գաղափարը պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագետ Կարեն Բարսեղյանինն է:
Նոր տարվա խորհրդանիշ եղևնու հետաքրքիր ցուցադրությամբ Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը այցելուներին կզարմացնի նաև հին Նոր տարվան
Գաղափարը հավանության արժանացավ ոչ միայն աշխատակիցների այլև Գյումրիում գործող ՏՏ մի քանի ընկերությունների կողմից: Արդյունքում՝ տարբեր ոճի ու ձևի տոնածառները տեղ գտան պատկերասրահի ցուցասրահներում: Դրանք հիմնականում լուսային տարբեր ձևավորումներ ունեցող եղևնիներն են: Հիմնականում նորաճ եղևնիները ներկայացված են լույսի ու ապակու համադրությամբ:
Նոր տարվա խորհրդանիշ եղևնու հետաքրքիր ցուցադրությամբ Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը այցելուներին կզարմացնի նաև հին Նոր տարվան
«Գաղափարներ շատ կան, ու այսօր էլ հին Նոր տարվա նախաշեմին նոր տոնածառ կփորձենք ստանալ արդեն արկղներից»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Կարենը, հավելելով՝ մտածում էր գաղափարի շուրջ ավելի շատերը կմիավորվեին:
Նախաձեռնողները վստահ են՝ հաջորդ տարի նոր տեխնոլոգիաներով ու ինքնատիպ մտքերով իրենց կմիանան ավելի շատ արվեստագետներ ու կազմակերպություններ: