ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀԱՊԿ երկրների նախարարները ստորագրել են խաղաղապահներին Ղազախստանից դուրս բերելու որոշումը

Խաղաղապահներ
Նիստի ընթացքում քննարկվել է խաղաղապահ գործողության արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարները Ղազախստանից զորակազմերի վերադարձը կազմակերպելու մասին համատեղ որոշում են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության քարտուղարությունը։
Նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության արդյունքները, ինչպես նաև արածաշրջանային անվտանգության ապահովման և առաջացող սպառնալիքներին արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցերը։
Տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված նիստին մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, Ղազախստանի պաշտպանության նախարար Մուրատ Բեկտանովը, Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովը, Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն:
Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը և Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար Անդրեյ Սերդյուկովը:
ՀԱՊԿ-ը Ղազախստանում ապացուցել է ցանկացած խնդիր լուծելու խաղաղապահների ուժը․ Սերդյուկով
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Հայտարարվել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: