ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamsahyan.com–ը։
«Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասել են, որ վթարների պատճառը մառախուղն է եղել:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: