Արմեն Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը հանդիպել են. ինչի՞ մասին են խոսել

Արմեն Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը
ՀՀ նախագահն անհանգստություն է հայտնել ադրբեջանական շարունակվող ռազմատենչ հռետորաբանության կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հանդիպել են։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը անդրադարձել են վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած սադրանքներին և երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին:
Սարգսյանն անհանգստություն է հայտնել ադրբեջանական շարունակվող ռազմատենչ հռետորաբանության կապակցությամբ:
Սարգսյանն ու Սիմոնյանն անդրադարձել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերին և կարևորել ավելի ակտիվ ու արդյունավետ գործունեությունն այդ ասպարեզում:
Հիշեցնենք` հունվարի 11-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 2 զոհ և 2 վիրավոր։ Հունվարի 12-ին ՊՆ–ն տեղեկացրեց, որ հայկական կողմը ևս մեկ զոհ ունի։