Արա Քառյանի մամուլի ասուլիսը. «Գազի գետերը «կհոսե՞ն» Հայաստանով»

Հունվարի 14-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա տնտեսագիտության թեկնածու Արա Քառյանի մամուլի ասուլիսը։
Sputnik
«Անդրկովկաս-Իրան-Փոքր Ասիայի տարածաշրջանի տնտեսության համեմատական ուսումնասիրության» պլատֆորմի շրջանակներում Ռուս-հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում մի քանի հետազոտություններ են անցկացվել, այդ թվում՝ «Շահագրգիռ երկրների գազի տարանցումը Հայաստանի տարածքով. վստահության ամրապնդման գործոն» թեմայով:
Կհոսե՞ն արդյոք գազային «գետերը» Հայաստանի տարածքով։ Այս և այլ եզրակացությունների մասին, որոնց հանգել են ինստիտուտի աշխատակիցները, հունվարի 14-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ կպատմի պլատֆորմի համակարգող, տնտեսագիտության թեկնածու Արա Քառյանը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։