Ալեն Սիմոնյանը մեկնում է ԱՄՆ

Ալեն Սիմոնյան
Պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարները, իշխող ուժի պատգամավորներից մեկը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, հունվարի 15-ին կմեկնի Միացյալ Նահանգներ:
«2022 թվականի հունվարի 15-20-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը», - ասված է խորհրդարանի կայքում հրապարակված որոշման մեջ:
Պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներ Հայկ Կոնջորյանը և Արթուր Վանեցյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, խորհրդարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ:
Սիմոնյանի բացակայության ժամանակ ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի նրա տեղակալ Հակոբ Արշակյանը։
Կառավարությունը հաստատեց նոր մարզպետների նշանակումները