ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Արցախ է այցելել 4391 օտարերկրյա քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը։
«2020-ի համեմատ (այդ տարվա սեպտեմբերին մեկնարկեց 44-օրյա պատերազմը. խմբ.) նախորդ տարվա ցուցանիշը աճել է 45,6 տոկոսով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Իսկ ահա մինչպատերազմական տարվա` 2019-ի համեմատ, 2021-ին Արցախ այցելողների թիվը զգալիորեն` 89.5 տոկոսով նվազել է։