Սպիտակ տունն աջակցություն է հայտնել ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներին. ամերիկյան ԶԼՄ

Սպիտակ տուն
Նոր պատժամիջոցները կարող են վերաբերել ոչ միայն բարձրաստիճան զինվորականներին ու պաշտոնյաներին, այլև բանկերին ու SWIFT համակարգին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Ամերիկացի դեմոկրատ սենատորներն այսօր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կներկայացնեն, որում կներառեն նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասված է «The Washington Post»-ի հրապարակման մեջ։
«Դեմոկրատ սենատորները պատժամիջոցների նոր փաթեթը կհրապարակեն, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներխուժի Ուկրաինա», – գրում է պարբերականը` հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:
Թերթի տվյալներով՝ առաջարկվող պատժամիջոցները կարող են վերաբերել ռուս բարձրաստիճան զինվորականներին և պաշտոնյաներին, այդ թվում ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև շոշափել SWIFT-ի բանկերն ու համակարգը:
Ամերիկացիները ստիպված եղան լսել. ինչպես են անցել ՌԴ-ԱՄՆ խորհրդակցությունները
Պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին, նշում է, որ Սպիտակ տունն աջակցություն է հայտնել դեմոկրատների առաջարկած օրինագծին:
Ռուսաստանը բազմաթիվ անգամ հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «Ռուսաստանի ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
2021թ․-ի գլխավոր ռազմաքաղաքական իրադարձությունները ՌԴ-ի համար
Ընդ որում` Կիևն ու արևմտյան պետությունները վերջին ժամանակաշրջանում մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից "ագրեսիվ գործողությունների" ուժեղացման կապակցությամբ:
Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքեր է տեղափոխում իր տարածքի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով ՝ դա ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկին չպետք է անհանգստացնի։
ԱՄՆ–ն ուզում է Մոսկվայի համար անընդունելի պայմաններով վերականգնել ՌԴ–ՆԱՏՕ աշխատանքը. ԱԳՆ
«Հանկարծակիի բերեց»․ ԶԼՄ-ները բացահայտել են Պուտինի գաղտնի հնարքը Բայդենի հետ զրույցում